Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

«Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերում»

«Հայոց ցեղասպանության լուսաբանումը  արտասահմանյան մամուլի առաջին էջերում»
04.05.2012 | 00:00

Բեյրութի Կապուցինների եկեղեցու սրահում բացվել է ,Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերումե խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրության մեջ ներառված է 1860-1922 թթ. ռուսական, ամերիկյան, իտալական, ֆրանսիական, բրիտանական շուրջ 70 պարբերական, որոնց առաջին էջերում անդրադարձել են հայկական կոտորածներին ու դրանց հետևանքներին:

Ցուցադրության բացմանը ներկա են եղել լիբանանահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներ, համայնքի ներկայացուցիչներ, այլ հրավիրյալներ: Կիրակնօրյա պատարագի ընթացքում այցելուները ծանոթացել են Հայոց ցեղասպանությունը հաստատող արժեքավոր վավերագրերի: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, ,Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնիե համատեղ ջանքերով` Բեյրութի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ընթացիկ տարում ՀՑԹԻ-ն Հայոց ցեղասպանությանն առնչվող այլ թեմաներով ժամանակավոր ցուցադրություններ է կազմակերպելու Լիբանանում, Դանիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ